ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։

«Արմեն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս հանդիպման նախաձեռնության համար, նրանց ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով 2025 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացված նշանակալի բարեփոխումներին,  մասնավորապես՝ նոր ստորաբաժանումների ձևավորմանն ու կառույցի գործունեության լավարկմանն ուղղված բազմաթիվ իրավական ակտերի ընդունմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում քրեական վարույթների քննության որակական բարելավման, մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրած նոր մոտեցումների, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:  Անդրադարձ է կատարվել նաև արտերկրի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությանն ու քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին:

ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հարցերի շուրջ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և ընդգծել նման ձևաչափով համագործակցության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։