Սամվել Կարապետյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժել է ինչպես պաշտպանների, այնպես էլ Դատախազության վերաքննիչ բողոքները

Լուրեր

02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
Բոլորը

Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի, որոշել է մերժել գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները: Այս մասին նշվում է Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

«Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:

Գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ.

1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը,

2) շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը,

3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

Փաստաբանները նշել են նաև, որ «չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, իրենց կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր»:

Հիշեցնենք՝ վերջին անգամ գործարարի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 18-ին։

Կարապետյանն անազատության մեջ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է հունիսի 17-ին News.am-ին տված հարցազրույցից հետո, որում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն և հոգևորականներին թիրախավորելու մասին հարցին:

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա»։ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել էր գործարարը։

Լրատվամիջոցը հարցազրույցը տեղադրելիս «մասնակցել» բառի փոխարեն օգտագործել է «միջամտել» բառը, որին նույն օրը հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակադարձող գրառումը։

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահա՛կ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Շատ չանցած՝ Կարապետյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Մեկ ամիս անց գործարարին նոր մեղադրանք առաջադրվեց՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման հոդվածի հատկանիշներով։ Իսկ ավելի ուշ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվեց է և նրան  նոր մեղադրանք  առաջադրվեց՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով։

Եվգենյա Համբարձումյան