Բռնցքամարտի ԱԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը նոկաուտով պարտվեց կիսաեզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը ևս պարտություն կրեց ու դարձավ բրոնզե մեդալակիր։

2022թ․ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց բելառուս Ալեքսեյ Ալֆիորաուի հետ ու առաջին ռաունդում պարտվեց նոկաուտով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչում պարտվել ու բրոնզե մեդալակիր էին դարձել նաև Արթուր Բազեյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (67 կգ)։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (67 կգ) կարիերայի 5-րդ բրոնզե մեդալն էր նվաճել աշխարհի առաջնությունում։

Դեկտեմբերի 11-ին եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Կիսաեզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյանի մրցակիցը կլինի ուզբեկ Հասանբոյ Դուսմատովը, իսկ Դավիթ Չալոյանն ուժերը կչափի Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ Արման Մախանովի հետ։

Աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 14 մասնակցով։ ԱԱ-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։