Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (67 կգ) կարիերայի 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Դուբայում շարունակվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 33-ամյա բռնցքամարտիկը պարտվեց ռուսաստանցի Եվգենի Կոլին ու դարձավ բրոնզե մեդալակիր։

Եզրափակիչում Եվգենի Կոլի մրցակիցը կլինի գործող օլիմպիական չեմպիոն, ուզբեկ Ասադխուժա Մույդինխուժաևը։

Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձել էր նաև 2017, 2019, 2021 և 2023 թվականներին։

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ուզբեկ Աբդումալիկ Խալոկովին և նույնպես արժանացավ բրոնզե մեդալի։

Դեկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Կիսաեզրափակիչում Ռուդոլֆ Գարբոյանը կմրցի ուզբեկ Հասանբոյ Դուսմատովի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը կլինի բելառուս Ալեքսեյ Ալֆիորաուն, իսկ Դավիթ Չալոյանն ուժերը կչափի ուզբեկ Արման Մախանովի հետ։

Աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 14 մասնակցով։ ԱԱ-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային 8 միլիոն դոլար է։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, փոխչեմպիոնները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ 5-րդ տեղ գրաված բռնցքամարտիկները՝ 10 հազար։