Բողոքներ ենք ստանում, որ շինարարների աշխատավարձը տնտեսվարողները չեն վճարում. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
Բոլորը

Կառավարությունը համաֆինանսավորում է 14 համայնքներում իրականացվող 27 սուբվենցիոն ծրագիր՝ 2 միլիարդ 828 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ սուբվենցիաների կատարողականը նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ գերազանցելով 200%-ը, իսկ ճանապարհաշինության մասով՝ 150%-ը։ Նախատեսվում է ևս մոտ 10 միլիարդ դրամի հատկացում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարզպետների և Խուդաթյանի ուշադրությունը հրավիրեց ևս մեկ կարևոր հարցի․ «Մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին գումարներ չի վճարվում որոշ տնտեսվարողների կողմից։ Թելը բռնում ենք, գնում ենք բուն պատճառներին, և պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը, կամ գումար է ստացել և իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել, և այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս։

Մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետև հազար անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու, պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանքը կամ ընթացիկ աշխատանքները, որպեսզի գումարները ստանան, և կամ այդ գումարը ստանում են և այլ նախագծերի վրա են ծախսում և աշխատավարձերը չեն վճարում։ Այսպիսի դեպքերը քիչ չեն, և խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետև այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը»։

Մանրամասները՝ տեսանյութում։