Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերագրվող ձայնագրության հետքերով․ ինչու AntiCor-ը հերքեց իր իսկ պնդումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եպիսկոպոսների աջակցությանը Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներո՞վ է հասել․ նման տեղեկություններ սկսեցին տարածվել գործադիրում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպումից հետո։ Դրանում համոզված են ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին աջակցող քահանաները։ Օրեր առաջ էլ համացանցում մի ձայնագրության վերաբերյալ տեղեկություն տարածվեց, որն առնչվում էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անձնական կյանքին։

Այսօր AntiCor-ում մի նյութ և լուսանկար է հրապարակվել, որը, ըստ հարթակի, հաստատում էր Սարոյանին վերագրվող ձայնագրության իսկությունը։ Կայքը հղում է արել իր աղբյուրներին ու նշել, որ Սարոյանին է ներկայացվել Փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված փորձաքննության եզրակացություն, որն իրականացվել է նոր ձեռքբերված բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով։ Հարթակը ստեղծողներից Արսեն Բաբայանի կարծիքով՝ հոգևորականը վախեցել է և որոշել միանալ մյուս եպիսկոպոսներին։

«Հետևելով այս ընթացքում, օրինակ, Գևորգ սրբազանի հայտարարություններին, թե իրեն ներկայացրել են փաստեր, որ Վեհափառն ինչ-որ այլ պետության գործակալ է, և ընդունելով այն հանգամանքը, որ մինչև հիմա դրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չկա, ապա ողջամտորեն կարող եմ պնդել, որ ինչ-որ փաստեր են ներկայացրել, սակայն դա վերաբերելի է եղել հենց իրեն՝ Գևորգ սրբազանին, որն էլ ստիպել է իրեն և մյուսներին, որպեսզի իրականացնեն որոշակի գործողություններ, այն, ինչ մենք արդեն տեսանք»,- ասաց նա։

Փաստաբանը թեև նշեց՝ ձայնագրությունը համացանցում կա, հասանելի է, սակայն ո՛չ մենք կարողացանք այն գտնել, ո՛չ էլ ինքը՝ Բաբայանը կարողացավ դրա հղումը մեզ փոխանցել։ 

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես հաստատել է, որ ձայնագրություն կա, սակայն հերքել է դրա հետ իր կապը։ Նա պնդում է՝ այն Մայր Աթոռում է ստեղծվել իր դեմ։ Վարկածի համաձայն՝ ձայնագրությունը հաստատում է, որ Սարոյանը խախտել է կուսակրոնության ուխտը։

«Բոլոր սրբություններով կարող եմ երդվել, որ ես այդպիսի փորձառություն իմ կյանքում չեմ ունեցել: Իմ եղբայրներից մեկի կնոջ հետ, հա՞»,- նշեց Սարոյանը։

Factor TV-ն Փորձաքննությունների ազգային բյուրոյից փորձեց ճշտել՝ արդյո՞ք իրական է հրապարակված լուսանկարը, բյուրոյում նման ձայնագրության փորձաքննություն արվե՞լ է, թե՝ ոչ։

«Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Փորձաքննությունների ազգային Բյուրոյի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Նշված անձանց, հրապարակված ձայնագրության վերաբերյալ Բյուրոյում երբևէ փորձաքննություն չի իրականացվել և եզրակացություն չի տրամադրվել, հետևաբար, Փորձաքննությունների ազգային բյուրոյի կնիքի դրոշմով հավելվածը հիշատակվող ձայնագրության հետ առնչություն չունի»,- հայտնեցին Բյուրոյից։

AntiCor-ի նշված հայտարարությունը Արսեն Բաբայանի հետ մեր հեռախոսազրույցից ժամեր անց փոխվեց: Կայքը հերքեց հրապարակված նկարի առնչությունը ենթադրյալ ձայնագրությանը, սակայն շարունակում է պնդել՝ հոգևորականի վրա գործադրվել է պետության վերահսկողությամբ կազմակերպված ճնշում՝ քաղաքական պարտադրանքի համար։ Factor TV-ն փորձեց նորից կապ հաստատել Բաբայանի հետ՝ ճշտելու, թե որն է եղել հրապարակումը հիմնովին փոխելու պատճառը։

«Արսեն Բաբայան – Ո՞րն է չճշտված լուրը։

Լրագրող – Այն, որ փորձաքննության արդյունքներ կան, փորձաքննություն է արվել ու լուսանկար է հրապարակվել փորձաքննությունից։

Արսեն Բաբայան – Դե, դրա մասին բացատրություն տվել է AntiCor-ը։ Մանրամասն գրած է»։

Այս ֆոնին այսօր հրապարակվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների թվով 3-րդ հայտարարությունը։ Նրանք արձագանքել են Եպիսկոպոսաց ժողովի հետաձգման վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը։ 

«․․․Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին՝ ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով եկեղեցու նվիրապետական կարգին: Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընդգծվում է՝ ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ է հետաձգվել, իրենց կողմից բարձրացված հարցերն էլ անպատասխան են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան