Ցեղասպանության կանխարգելումը մեր հավաքական խղճի փորձությունն է. ԱԳ փոխնախարար

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու ցեղասպանության կոնվենցիայի միջազգային օրը, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը՝ ստորև.

«Ձե՛րդ գերազանցություն Անալենա Բերբոք,

Ձե՛րդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Տասը տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց բանաձև, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2015թ․ ի վեր այս օրը խորհրդանշում է ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման տարելիցը, այլև ծառայում է որպես համընդհանուր հարգանքի տուրքի օր՝ ի հիշատակ բոլոր ցեղասպանությունների զոհերի, վերապրածների և նրանց սերունդների․ այն ցեղասպանվածների, որոնց դեպքերը ենթարկվել են դատաքննության և նրանց, որոնց ոճրագործները պատասխանատվության չեն ենթարկվել: Այս օրը հավաքական տուրք է միլիոնավոր մարդկանց, որոնց անուններն ու տարեգրությունը փաստաթղթավորված ու պահպանված են, և այն մարդկանց, որոնց պատմությունները երբեք չեն պատմվել, որոնց հուղարկավորության վայրն անհայտ է, այն մարդկանց, որոնց չենք սգացել: Այս օրը հիշեցում է բոլորիս համար, որ մեր մարդասիրությունն ապացուցվում է ոչ թե ողբերգությունից հետո ասված խոսքերով, այլ այն գործողություններով, որոնք իրականացվում են ավելի վաղ, երբ ողբերգության կանխումը դեռ հնարավոր է։

Այս բարձր մակարդակի հանդիպումը սահմանած բանաձևը կոչ է անում անդամ պետություններին «ակտիվացնել ջանքերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի ուղղությամբ»: Քանի դեռ բռնի հակամարտությունները, պատերազմները և զանգվածային ոճրագործությունները շարունակվում են տեղի ունենալ տագնապալի ծավալներով և դաժանությամբ, մենք կարիք ունենք խորքային վերլուծության, թե ինչպես կարող են բազմակողմ համակարգը, կանխարգելման մեխանիզմները և միջազգային դատարանները, պետություններն ու այլ շահագրգիռ կողմերը հասցեագրել խաղաղության վերականգնման, առավել խոցելի խմբերի պաշտպանության, ինչպես նաև պատասխանատվության, չկրկնվելու և հաշտեցման ապահովման աճող մարտահրավերները: Մենք պետք է ապահովենք, որ վաղ նախազգուշացման որևէ դեպք երբևէ չառերեսվի անգործության կամ անտարբերության:

Տիկի՛ն նախագահ,

Հայաստանը խորապես հավատացած է, որ ցեղասպանության կանխարգելման ջանքերը պետք է հիմնված լինեն տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործող համակարգված, ինստիտուցինալիզացված ու համահունչ վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման կառուցակարգերի վրա: Դրանց հիմքում պետք է լինի ամուր իրավական, սոցիալական և քաղաքական գործիքակազմ և համապատասխան ռեսուրսներ:

Կա հստակ պատկերացում այն ռիսկային գործոնների վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների։ Կա ընդհանուր փոխըմբռնում՝ արտացոլված այս բարձրագույն մարմնի և Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձևերում, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բռնության հրահրումը և պաշտպանված խմբերի դեմ ատելության խոսքի տարածումը պետք է արժանանան համակարգված արձանքի: Մենք բոլորս քաջատեղյակ ենք այս ռիսկերի մասին, իրական փորձությունն այն է՝ արդյոք մենք ունակ ենք ժամանակին արձագանքել վերջիններիս։

Հաջորդ տարի՝ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը կրկին կներկայացնի Ցեղասպանության կանխարգեման մասին երկամյա բանաձևը: Տարիների ընթացքում բանաձևն ամրապնդել է միջազգային կոնսենսուսն այնպիսի հրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են ցեղասպանության ժխտումը, պետության պատասխանատվությունը, հիշողության և կրթության կարևորությունը, մարդու իրավունքների մեխանիզմների, քաղաքացիական հասարակության և միջազգային դատական համակարգի, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրական դատարանի դերը: Բանաձևը մեծապես նպաստել է ՄԱԿ համակարգում այդքան անհրաժեշտ սիներգիայի ապահովմանը՝ ամրապնդելով Մարդու իրավունքների խորհրդի և Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գործունեության միջև կապը: Բանաձևն օգնել է ՄԱԿ անդամ պետությունների շրջանում կանխարգելման շուրջ ընդհանուր լեզվի ձևավորմանը: Հաջորդ տարի ևս մենք ակնկալում ենք բոլոր անդամ պետությունների կառուցողական ներգրավվածությունը և ցեղասպանության կանխարգելման մասին միակ թեմատիկ բանաձևի կոնսենսուսային ընդունումը: Ցանկանում եմ նաև վերահաստատել Հայաստանի ամուր հանձնառությունը Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման համընդհարացման գործում:

Տիկին նախագահ,

Նախքան Ռաֆայել Լեմկինը՝ իր ժամանակի ամենապայծառ գործիչներից մեկը, տվեց «ցեղասպանության գործողության» սահմանումը, ազգերն ու ժողովուրդները, որոնք ենթարկվել էին այդ սարսափելի հանցանքին, տվել էին դրան ուրույն անվանում, որը կարող էր անընբռնելի լինել մյուսների համար, կարող էր չունենալ իրավական որոշակիություն, պատժի ու արդարության վերականգնման երաշխիքներ, սակայն ամբողջացնում էր ավերման, ոչնչացման ու նահատակության ժառանգությունը: Այսօր, երբ 77 տարի անց «հանցանքների հանցանքը» ստացել է իր անվանումը և հստակ իրավական սահմանումը, ստեղծվել են կանխարգելմանն ու պատասխանատվությանը կոչված գլոբալ և տարածաշրջանային կառույցներ, դատարաններ և տրիբունալներ, մարդկությունը շարունակում է ականատես լինել պատշտանելու պարտավորության ընդհանուր ձախողմանը և անկարողությանը՝ դիմակայելու նրանց, որոնք պնդում են «սպանելու իրավունքը»: Լեմկինն աշխարհին տվեց սահմանում, իսկ մեր ընդհանուր մարտահրավերը այդ սահմանմանը գործողության միջոցով իմաստ հաղորդելն է:

Տիկին նախագահ,

Ցեղասպանության կանխարգելումը Հայաստանի բազմակողմ օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցրել ինքնիշխան երկրների շարքում իր տեղը վերականգնելուց ի վեր: Այսօր մենք լիովին վճռական ենք շարունակել զարգացնել գործողությունները, քաղաքականությունն ու գործընկերությունը կանխարգելման գործը խթանելու համար՝ որպես հարգանքի տուրք մեր անցյալին, որպես պարտավորություն շարունակվող պատերազմների և հակամարտությունների զոհերի առջև և որպես խոստում՝ նողկալի արհավիրքից զերծ ապագայի: Ցեղասպանության կանխարգելումը սոսկ իրավական պարտավորթյուն չէ, այն մեր հավաքական խղճի փորձությունն է: Ուրեմն եկեք ապահովենք, որ «այլևս երբեք»-ը դառնա ոչ թե հիշատակի կրկնվող կարգախոս, այլ կառավարման սկզբունք:

Շնորհակալություն»։