Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին միջնորդությամբ է դիմել. «տուժողների» ցուցմունքների ուսումնասիրությունն ավարտվել է

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական նիստում «տուժողների» ցուցմունքներ են լսվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրապարակվել են նաև գործով ապացույցներ ներկայացնող փորձագիտական ​​եզրակացությունները, արձանագրությունները և այլ փաստաթղթեր։

Այնուհետև նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է քրեական գործի նախաքննության ընթացքում «տուժողների» և նրանց իրավահաջորդների տված ցուցմունքների ուսումնասիրության ավարտի մասին։

Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ հայտարարելով, որ ցանկանում է ծանոթանալ քրեական գործին վերաբերող որոշակի փաստաթղթերի, նաև խնդրել է որոշ փաստաթղթեր բացառել գործից։

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ Վարդանյանի համար կստեղծվեն համապատասխան պայմաններ, երբ որոշվի, թե կոնկրետ որ փաստաթղթերն է նա ցանկանում ուսումնասիրել։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևն առաջարկել է, որ դատարանն ուսումնասիրի քրեական գործին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր ևս։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի