Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ․ Արցախում շինաշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունը դիմել է Էրդողանին

Լուրեր

29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Բոլորը

Արցախում շինարարական աշխատանքներ իրականացնող թուրքական Arenol Group ընկերության տնօրեն Թոլգա Շահինը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա պնդում է, որ ընկերության միջոցները յուրացվել են, գործարանները բռնագրավվել են, իսկ ինքը սպառնալիքներ է ստացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հրապարակել են Շահինի դիմումի տեսանյութը։

«Հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ղարաբաղում տարած հաղթանակից հետո մենք այն թուրքական ընկերություններից մեկն էինք, որոնք հրավիրվել էին՝ օգնելու Ղարաբաղի վերականգնմանը: Մենք Լաչինում և Քելբաջարում իրականացրեցինք 44 նախագիծ, այդ թվում՝ դպրոցներ, գործարաններ, հյուրանոցներ և զինվորական հանրակացարաններ: Նախագահ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան անձամբ ներկա էին մեր կառուցած շինությունների բացման արարողություններին»,- ասվում է դիմումում:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ ամբողջ ունեցվածքն ու միջոցները բռնագրավվել են Լեյլա Ալիևայի անունով:

«Մենք իրավիճակի մասին զեկուցեցինք Թուրքիայի դեսպան Ջավիթ Բաղչիին: Նա պատասխանեց․ «Նրանք կփչացնեն իմ հեղինակությունը, հանգստացեք»: Պարո՛ն նախագահ, նրանք ներխուժել են մեր տուն՝ ձևանալով որպես կեղծ ոստիկաններ: Թուրք գործարարի տնից զենքեր են բռնագրավել: Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ: Մենք խնդրում ենք ձեր օգնությունը»,- ասվում է դիմումում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի