Նոր միջադեպ՝ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանի մասնակցությամբ

Լուրեր

02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
Բոլորը

Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանը նոր միջադեպի կենտրոնում է հայտնվել, բայց այս անգամ, ամենայն հավանականությամբ, ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի կարգավիճակով։

Դեկտեմբերի 5-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով, ըստ իրավապահների, Արտաշես Չիչոյանը ոտքի շրջանում վնասվածք է ստացել։ Միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը և ապօրինի զենք կրելը։ 

Մեզ հայտնի չէ, թե դեպքի վերաբերյալ իրավապահներին ինչ է պատմել Չիչոյանը, արդյոք ընդունո՞ւմ է միջադեպին իր մասնակցության հանգամանքը, թե՞ ոչ։

Նշենք, որ Չիչոյանը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով մոտ 8 տարի կալանքի տակ մնալուց հետո 2024-ի տարեվերջին ազատվել է կալանքից, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։  Նոր միջադեպն ինչ ազդեցություն կունենա ընտրված վարչական հսկողություն խափանման միջոցի վրա, պարզ կլինի այդ գործով առաջիկա դատական նիստին։

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել էր 2016 թվականին Նուբարաշենի խճուղում վթարային իրավիճակին հաջորդած ծեծկռտուքի ընթացքում 75-ամյա մոր աչքի առաջ։  

Գործը 8 տարի քննվելուց հետո դատավորի լիազորությունները դադարեցվել են։  2024-ի տարեվերջին սպանության գործի քննությունը սկսվել է զրոյից՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։ Ֆարխոյանը նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխել է վարչական  հսկողությամբ։

Գործի երկարատև քննությունից դժգոհում են և՛ տուժող կողմը, և՛ մեղադրյալները։ 4 մեղադրյալ 8 տարի կալանքի տակ է եղել, իսկ հինգերորդը  մահացել է քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ գտնվելով պետության հսկողության ներքո։ 

Արաքս Մամուլյան