Հունվարից ՔԿԱԳ աշխատողին հարսանիքի սրահ հրավիրելը կթանկանա․ նախարարությունը փոխում է ծառայությունների արժեքը

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Արդարադատության նախարարություն  առաջարկում է բարձրացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) հետ կապված որոշ ծառայությունների արժեքները։

Գործող օրենսդրությամբ՝ անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումը երկրորդ աշխատանքային օրն արժե 30 հազար դրամ, հինգերորդ աշխատանքային օրը՝ 20 հազար դրամ, յոթերորդ աշխատանքային օրը՝ 10 հազար դրամ։ Նախարարությունն առաջարկում է դրանք փոխարինել համապատասխանաբար՝ 50, 30 և 20 հազար դրամներով։

Բացի այս, կրկնակի կթանկանա ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատումը՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը։ Գործող 100 հազարի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամը։

Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում գործող 40 հազար դրամի փոխարեն կարժենա 80 հազար դրամ։ Նույն ծառայությունը ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին 60 հազար դրամի փոխարեն կարժենա 100 հազար դրամ։

Բացի այդ, «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա նույն օրը ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար կգանձվի 10 հազար դրամ։

Կառավարության կողմից ընդունվելու դեպքում նոր փոփոխությունները կսկսեն գործել հունվարի 1-ից։

Եվգենյա Համբարձումյան