Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իսկությունը հաստատվա՞ծ է, թե՞ ոչ․ Արսեն Բաբայանը հերքում է Վահագն Ալեքսանյանին

Լուրեր

09.12.2025 | 13:36
Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
09.12.2025 | 13:28
Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին շնորհվել է գնդապետի կոչում․ ադրբեջանական աղբյուրներ
09.12.2025 | 13:19
Միջազգային մեխանիզմները չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար
09.12.2025 | 13:10
Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասման հետևանքով Սյունիքի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է
09.12.2025 | 13:00
ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ «3+3» հարթակի նախարարական հաջորդ հանդիպման անցկացման վայրի մասին
09.12.2025 | 12:55
Լիտվան արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսից օդապարիկների պատճառով
09.12.2025 | 12:49
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության գործով վարույթ է նախաձեռնվել
09.12.2025 | 12:41
Ռաբիոյի տպավորիչ գոլն ու «Միլանի» «քամբեքը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 12:34
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր․ դեսպան Քվին
09.12.2025 | 12:22
Ճապոնիայում ուԺեղ երկրաշարժի հետևանքով 30 տուժած կա
09.12.2025 | 12:13
Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել
09.12.2025 | 12:09
Արթուր Միրանյանը հաղթական գոլ է խփել վերջին վայրկյաններին
09.12.2025 | 12:01
«Թրամփի ուղին» առևտրի ու հնարավորությունների նոր դարաշրջան է բացում Հայաստանի և տարածաշրջանի համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
09.12.2025 | 12:00
Փաշինյանը Գերմանիա է մեկնել // Պաշտոնեական կեղծիքի կասկածանքով ոստիկաններ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
09.12.2025 | 11:50
ԿԿՀ-ն տուգանել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Factor TVի տաղավարում,  անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործին, երեկ հայտարարել է, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի՝ արհեստական բանականությամբ ստեղծված չլինելը։ Հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պատգամավորի հայտարարությանը՝  պնդելով, թե դա իրականությանը չի համապատասխանում։

«ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տրված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկությունները։

Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ներկայացուցիչ և պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ։

Ավելին՝ քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։

Վահագն Ալեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»,- գրել է Բաբայանը։

Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրված տեսանյութից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Հոգևորականը պնդել է, որ տեսանյութում ինքը չէ, սակայն Քննչական կոմիտեն հայտարարել է,որ փորձաքննության համաձայն՝ հրապարակված տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Դրանից հետո Արսեն Բաբայանը հրապարակել է այն փորձաքննության պատասխանը, որին հղում կատարելով, ասվում է, թե տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս  Խաչատրյանն է։

«Եզրակացությունը» բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Այսինքն՝ ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։ Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։

Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ  առնչություն չունի»,- հայտնել է Բաբայանը։

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեն չի հերքել Բաբայանի այս գրառումը։

 

Արաքս Մամուլյան