Յուրի Խաչատուրովը Հայաստան չվերադառնալու որևէ պատճառ չունի. պաշտպան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Յուրի Խաչատուրովը Հայաստան չվերադառնալու որևէ պատճառ կամ միտում չունի: Factor.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանն առայժմ չգիտի, թե Յուրի Խաչատուրովը երբ Մոսկվայից Երևան կվերադառնա: «Տեղյակ չեմ: Դեռ չեմ զրուցել նրա հետ»,- նշեց Պողոսյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստան վերադառնալուց հետո ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի խափանման միջոցի հարցը վերանայվի, պաշտպանը պատասխանեց. «Անձի նկատմամբ խափանման միջոցի փոփոխություն թույլատրելի է նոր հիմքերի առկայության պարագայում: Այս պարագայում նման հիմք չկա: Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելը ոչ մի նշանակություն չի ունեցել իրավական կարգավորումների շրջանակում, որպեսզի գրավը թույլատրելի ճանաչվի: Իսկ գրավը կալանքին այլընտրանքն է»:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն այսօր ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վալերի Սեմերիկովը: Վերջինը լրատվամիջոցներին ասել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը, հավանաբար, կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովին:

Սեմերիկովը նաև հիշեցրել է, որ Յուրի Խաչատուրովի թեկնածության հետկանչը Հայաստանն է նախաձեռնել: