Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար

Լուրեր

04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
Բոլորը

Չինական UBTech Robotics ընկերությունը 264 միլիոն յուանի (37 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր է կնքել Գուանսի նահանգի սահմանային անցակետերում արդյունաբերական կարգի մարդակերպ ռոբոտներ տեղակայելու համար, ինչն ընդլայնում է երկրի ջանքերը ռոբոտաշինությունը հանրային և արդյունաբերական միջավայրերում կիրառելու ուղղությամբ: Մատակարարումները նախատեսվում է սկսել դեկտեմբերին:

Համաձայնագիրը ստորագրվել է Վիետնամին սահմանակից ափամերձ Ֆանչենգանգ քաղաքում գտնվող մարդանման ռոբոտների կենտրոնի հետ։ Տեղակայումը կներառի UBTech-ի Walker S2 մոդելը, որը թողարկվել է հուլիսին և նկարագրվել է որպես աշխարհի առաջին մարդանման ռոբոտը, որը կարող է ինքնուրույն փոխարինել իր սեփական մարտկոցը։

Նշվում է, որ փորձնական ծրագրի շրջանակում Walker S2 ռոբոտներ կտեղակայվեն սահմանային անցակետերում՝ ճանապարհորդներին ուղղորդելու, անձնակազմի հոսքը կառավարելու, պարեկային պարտականություններին օգնելու, լոգիստիկ առաջադրանքներ կատարելու և առևտրային ծառայություններին աջակցելու համար: Բացի ներգաղթի հետ կապված գործողություններից՝ ռոբոտները կօգտագործվեն նաև պողպատի, պղնձի և ալյումինի արտադրական վայրերում ստուգումներ անցկացնելու համար: Գործարքը արտացոլում է Չինաստանի կողմից արհեստական ​​բանականության առևտրայնացման ավելի լայն ջանքերի արագացումը։

Նմանատիպ ռոբոտներ տեղակայվել են նաև օդանավակայաններում, կառավարական գրասենյակներում և խոշոր միջոցառումների ժամանակ։

Walker S2-ի դիզայնը հիմնված է խելացի արտադրության և լոգիստիկայի վրա։ UBTech-ը ռոբոտը նկարագրում է որպես արդյունաբերական մակարդակի մարդակերպ, որը նախատեսված է բարձր աշխատանքային ժամանակի և բարդ մանիպուլյացիոն առաջադրանքների համար։ Մոտավորապես 1,76 մետր բարձրությամբ Walker S2-ն առանձնանում է բարձր ճկունությամբ։

Ռոբոտը կարող է մեկ ձեռքում մինչև 15 կիլոգրամ (33 ֆունտ) բեռ կրել գետնից մինչև 1,8 մետր երկարությամբ աշխատանքային տարածքում:

UBTech-ը հայտնել է, որ Walker շարքի համախառն պատվերները հասել են 1,1 միլիարդ յուանի (115 միլիոն ԱՄՆ դոլար)՝ այս ամսվա մատակարարումների սկսվելուց ի վեր։ Ընկերությունը նպատակ ունի մինչև տարեվերջ մատակարարել 500 արդյունաբերական մարդակերպ և հաջորդ տարի տասնապատկել արտադրությունը՝ երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունենալով մինչև 2027 թվականը տարեկան արտադրել 10,000 միավոր։

Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջերս պաշտոնապես ձևավորել է ազգային մարդակերպ ռոբոտաշինության կոմիտե, ինչը վկայում է ոլորտի արագ զարգացման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի