Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել

Լուրեր

02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի ծառայողները արծաթափայլ եղևնիներ գողանալու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի 22-ամյա, 41-ամյա և 52-ամյա երեք բնակչի՝ վերջինիս վարած «DODGE» մակնիշի մեքենայով հանդերձ:

«Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 5-ին Հրազդան մտնող ճանապարհից գողացել էին համայնքային սեփականություն հանդիսացող 10 արծաթափայլ եղևնի և տեղափոխել 52-ամյա տղամարդու՝ Վաղարշապատում գտնվող հողամաս, ինչից հետո վերադարձել էին նույն տարածք և տեղահան արել ևս 4 արծաթափայլ եղևնի, սակայն տեղափոխել չէին հասցրել. հայտնաբերվել էին Ոստիկանության ծառայողների կողմից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու հողամասում և մեքենայում հայտնաբերվել են գողացված արծաթափայլ եղևնիները:

Էջմիածին քաղաքի երեք բնակիչները ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։