Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
Բոլորը

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Երևանը դարձնում է համաշխարհային երաժշտական արվեստի կենտրոն։

Փառատոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ փառատոնը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա փառատոնի բացման համերգը․ կհնչի Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը՝ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, կկատարի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։

Փառատոնի մյուս համերգներին ելույթ կունենան թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, Միրզոյանի անվան լարային քառյակը։

Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը, Բոյան Սուդիչը։

Փառատոնի շրջանակում առանձին համերգով կներկայացվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր խորհրդի անդամ Արվո Պյարտի ստեղծագործությունները՝ ի նշանավորումն կոմպոզիտորի 90-ամյակի։

Երաժշտական իրադարձությունը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» տոնական համերգով։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից անդամակցում է Եվրոպական փառատոնների ասոցիացիային` համապատասխանելով եվրոպական լավագույն փառատոնների չափանիշներին։ Ասոցիացիային անդամակցությունը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման գործում։

Փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ 2013 թվականին՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի, իսկ ամեն տարի այն կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

2013 թվականից ի վեր փառատոնը հավատարիմ է իր առաքելությանը՝ հյուրընկալելով անվանի արտիստների, ստեղծելով միջմշակութային երկխոսություն և աշխարհին նորովի ներկայացնելով Արամ Խաչատրյանի երաժշտական հարուստ ժառանգությունը։