Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կաշառք են պահանջել և ստացել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը  նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են պահանջել և ստացել:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և պայմանագրերի երկարաձգման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, ինչպես նաև ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ դիմումներ մուտքագրելու համար նրանից  պահանջել և ստացել են կաշառք:

Կաշառք ստանալու համար գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով  մեղադրանք է ներկայացվել նաև ստորաբաժանման պետին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված ավտոտնակների սեփականատիրոջը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։