Ամեն ինչ չի, որ պիտի մատով ցույց տրվի. Ավինյանը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատողների կողմից տերև այրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե մենք այստեղ ինչ-որ մի բան ենք խոսում, դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի մասին ենք խոսել այստեղ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդկացությանն ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եթե մենք խոսել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպիտի վառվի, չի կարող հետո պարզվել, որ քաղաքապետարանի աշխատակիցներն ինչ-որ մի տեղ տերև են վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ՝ էստեղ խնդիր է եղել, վարչական շրջանի ղեկավարը պետք է ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինքն ինչ գործողություն պետք է անի, ում պիտի նկատողություն տա, ում պիտի աշխատանքից ազատի։ Որովհետև, այնուամենայնիվ, վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է նույնիսկ դա հասկանալը։ Ամեն ինչ չի, որ մատով պիտի ցույց տրվի։ Հետագայում արդեն ես պիտի մտածեմ՝ ինչ անել այդ վարչական շրջանում կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին»,- ընգծեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեսանյութ տարածվեց, որում Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության աշխատակիցները աղբ էին այրում:

Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով՝ աշխատակիցները ստացել են նկատողություն, տարածքի պատասխանատուն՝ խիստ նկատողություն․ նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի։

Իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել և ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն տուգանվել է 200․000 ՀՀ դրամով։

Տիգրան Ավինյանն այդ դեպքից առաջ նշել էր, որ օդի որակի վրա ազդում է քաղաքացիների կողմից իրենց բակերում տերևներն ու աղբը այրելը։

«Սիրելի երևանցիներ, տերևների և աղբի վերամշակման այդ «փոքրիկ գործարաններն» առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, որոնք ապրում և խաղում են այդ բակում։ Մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշու մասին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ մեկ շենքի կառուցումը և նրա ստեղծած ամբողջ փոշին ընդամենը մեկ բակի մի հատ տերևների լավ կույտի այրում է, ինչը շատ ավելի թունավոր է և վտանգավոր»,- հայտարարել էր Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան