Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.01.2026 | 21:13
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ
23.01.2026 | 21:00
Այս օրենքը չի սահմանափակում դիտորդական կազմակերպություններին, այլ սահմանում է քաղաքական չեզոքության պահանջ. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:43
«60 տարեկանին մեր երկրում տեղ չեն տա»․ եվրոպական կարմիր լույս՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:30
Պաշտոնյաների աշխատավարձը չի՞ բարձրացել․ թվերն ընդդեմ նախարարի. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:14
Սաստիկ բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
23.01.2026 | 20:00
Ընդդիմությունը թրքացումից վախենում է, բա ինչո՞ւ է Քոչարյանի օրոք 54 թուրքական կապիտալով ընկերություն բացվել․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 19:56
Եթե ժողովուրդն ասի՝ եկեղեցուց դուրս արի, նույն րոպեին դուրս կգամ․ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի պատասխանը Գարեգին Երկրորդին
23.01.2026 | 19:50
Իրանում 2 հայկական եկեղեցի է վնասվել․ Արաղչին հայտնել է բողոքի ցույցերի ժամանակ 3,117 զոհի մասին
23.01.2026 | 19:39
Իսրայելը քննարկում է Էրդողանի որդու մուտքը երկիր արգելելու հարցը
23.01.2026 | 19:30
Սոլովյովի և Դուգինի հայտարարություններն առայժմ միայն խոսքեր են, բայց ռուսական էլիտայի մտածողությունն են արտահայտում և վտանգավոր են․ Կուատ Դոմբայ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 19:19
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
23.01.2026 | 19:10
Ամենաբարձր եկամուտով ֆուտբոլային ակումբների թոփ-20-ը․ «Ռեալն» առաջինն է
23.01.2026 | 19:00
ԱՄՆ-ն բանակցել է Ադրբեջանի պետական գործակալությունների հետ, որ ներդրումներ ունենան ԹՐԻՓՓ-ում ներգրավվելիք ընկերություններում․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 18:48
TikTok-ի սեփականատերն ավարտել է ընկերության ամերիկյան ստորաբաժանման վաճառքը
23.01.2026 | 18:36
Վրաստանը ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ հաղորդակցության հետևանքով տարանցման համար սպառնալիք չի տեսնում․ Կոբախիձե
Բոլորը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պաշտոնյաների հրապարակումներն այն մասին, որ WhatsApp-ում նրանց անուններով ու նկարներով կեղծ հաշիվներ են բացվել։ ԱԺ նախագահ, ՊԵԿ նախագահ, Երևանի փոխքաղաքապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ ըստ պաշտոնյաների՝ իրենց անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում։

«Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերեն։ Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- ֆեյսբուքում գրել է ԱԺ խոսնակը։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել՝ հաղորդում չստանալու պատճառաբանությամբ։ Սիմոնյանի խոսնակը հակադարձում է՝ հրապարակային գրառումը կարող էր դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ զեղծարարությունն ավելի հեշտ է իրականացնել արհեստական բանականության օգնությամբ․ օտար լեզվով տեքստեր ու տեսանյութեր են գեներացնում, ձայնը՝ կլոնավորում։ 

«Սա երբեք չի ավարտվելու, սա ուժգնանալու է։ Այսինքն՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք պետք է կրթվեն այս առումով»,- ընդգծում է Մարտիրոսյանը։

CyberHUB․am-ի համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի անունով ու նկարով ևս կեղծ օգտահաշիվ են բացել, անգամ ձայնն են կլոնավորել և կեղծ հաղորդագրություններ ուղարկել։

Սա խաբեության հերթական դրվագն է՝ ասում է Պապյանն ու մանրամասնում՝ կեղծ հաղորդագրությամբ ասել են, որ, իբր, նոր մեդիաների աջակցության ծրագիր են գործարկում, և գումարի հատկացումներ են լինելու։ Պապյանի գործընկերը բացահայտել է խաբեությունը։ Փորձագետը բացատրում է՝ բոլոր դեպքերում հարձակման սցենարը գրեթե նույնն է։

«Նախ սկսում են կապվել, խոսել, ինչ-որ վստահելի հարաբերություններ են հաստատում, հետո սկսում են պատմել, որ գիտե՞ք ինչ կա՝ ԱԱԾ-ից ինչ-որ ֆինանսական ստուգումներ են տեղի ունենում, և այդ ստուգումների հետ կապված հանգստացնում են, ասում են՝ վախենալու բան չկա, բայց եթե քեզ կզանգեն, իմացիր, որ դրա հետ է կապված»,- ասում է Պապյանը։

Փորձագետը որոշել է, այսպես ասած, «խաղի» մեջ մտնել խաբեբաների հետ․ որոշ ժամանակ անց մեկ այլ կեղծ օգտահաշվից՝ Հայաստանի զինանշանով, զանգ է ստացել, որի ընթացքում ներկայացել են ԱԱԾ-ից։ Պապյանն ասել է՝ տեղյակ է, որ խաբեություն է, որից հետո խաբեբաները ջնջել են հետքերը։  

Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ հանցագործները սովորաբար նույն երկրում չեն։ Բացի այդ, նրանք շատ լավ գիտեն՝ ինչպես թաքցնել իրենց հետքերը։

«Զեղծարարների զոհ դարձածները դառնում են կրկնակի զոհ, որովհետև հետո դիմում են ինչ-որ մութ իրավաբանների, ինչ-որ բեթմենների և այլն, ու շատ հաճախ ավելի շատ գումար են կորցնում, քան առաջին փուլում»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետները հիշեցնում են՝ չբացել որևէ հղում, չտրամադրել որևէ տվյալ, իսկ կասկածի դեպքում՝ հաղորդակցության այլ տարբերակներով կապվել իրական անձի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան