Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Եվրամիության կարգավորող մարմինները 120 միլիոն եվրոյով (140 միլիոն դոլար) տուգանել են Իլոն Մասկի X սոցիալական մեդիա հարթակին՝ ԵՄ թվային կանոնակարգերը չպահպանելու համար, գրում է CNBC-ն։

Եվրոպական հանձնաժողովը որոշումը հրապարակել է երկու տարի առաջ 27 երկրներից բաղկացած դաշինքի «Թվային ծառայությունների մասին» օրենքի համաձայն X-ի վերաբերյալ սկսված հետաքննությունից հետո։

Որպես DSA հայտնի համապարփակ կանոնագիրքը պահանջում է, որ հարթակներն ավելի մեծ պատասխանատվություն կրեն եվրոպացի օգտատերերի պաշտպանության և իրենց կայքերում վնասակար կամ անօրինական բովանդակության մաքրման համար՝ մեծ տուգանքների սպառնալիքի տակ։

Հանձնաժողովը հայտարարել է, որ պատժում է X-ին, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, DSA-ի թափանցիկության պահանջների երեք տարբեր խախտումների պատճառով։

Ըստ հրապարակման՝ որոշումը կարող է զայրացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի վարչակազմը քննադատել է Բրյուսելի թվային կարգավորումները և խոստացել է հակահարված տալ, եթե ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները պատժվեն։

Կարգավորող մարմինները հայտարարել են, որ X-ի կապույտ նշիչները խախտում են կանոնները «խաբուսիկ դիզայնի» պատճառով, որը կարող է օգտատերերին ենթարկել խարդախությունների և մանիպուլյացիաների։ X-ը նաև չի բավարարել իր գովազդային տվյալների բազայի պահանջները և հետազոտողներին հանրային տվյալներին հասանելիություն տրամադրելու հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի