Փաշինյանը իր հետ քահանա՞ է տանում Գյումրի․ Շիրակի թեմում բոյկոտում են վարչապետի գաղափարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կիրակի օրերը գնում եմ, ծնկի եմ գալիս ու մեղքերիս համար թողություն եմ խնդրում»,- նոյեմբերի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն այս կիրակի ծնկի կգա ու մեղքերի համար թողություն կխնդրի Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում։

Ո՞ր քահանայի օգնությամբ է Փաշինյանն այս կիրակի մեղա գալու։ Շիրակի թեմի քսանից ավելի հոգևորականներ հրաժարվել են վարչապետի սցենարով պատարագ մատուցել։ Փաշինյանի ցանկությունն է, որ պատարագիչն արարողության ընթացքում չհիշատակի Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի անունը։ Փաշինյանն այս հարցում գործի է դրել նաև իր ենթակայությամբ գործող ԱԱԾ-ն։

Արթիկի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորվելուց հետո նաև Շիրակի թեմի առաջնորդի պարտականությունները ստանձնած Նարեկ եպիսկոպոս Ավագյանը Factor TV-ին ասաց՝ անհայտ է, թե ով է պատարագելու Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են զեղչել կաթողիկոսի անունը։

«Ինձ ոչ մի բան չի ասվել։ Շիրակի թեմից էլ ոչ մեկ չի պատարագելու։ Յոթ Վերքում պետք է պատարագեր Տեր Գառնիկը։ Իր առաջին պատարագներ էր, բայց նա պատարագ կմատուցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում»,-ասաց Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Այս կիրակի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախատեսված էր Շիրակի թեմի քահանա տեր Գառնիկ Ավոյանի անդրանիկ պատարագը։ Քահանան Factor TV-ին փոխանցեց՝ ինքն արարողությունն անցկացնելու է Յոթ Վերքից ոչ հեռու գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

 «Պետք է Յոթ Վերքում պատարագ մատուցեի, էլ չեմ մատուցելու։ Առաջնորդից հրաման ունեմ, որ պատարագը Սուրբ Ամենափրկիչում պետք է մատուցում։ Հրաման է, պետք է այդպես անեմ, ինձ թվում է՝ պարզ է։ Հավանաբար վարչապետի այցով պայմանավորված»,-ասաց քահանան։

Տեր Գառնիկ քահանա Ավոյանը Factor TV-ին փոխանցեց, որ պատրաստ է պատարագ մատուցել, սակայն կաթողիկոսի անունը չի զեղչի։  «Եթե ես լինեի պատարագիչը կաթողիկոսի անունը միանշանակ հիշատակելու էի։ Երևի իրենք չեն համաձայնվել, որ ես պատարագեմ։ Իրենք զոռովից մտել են Յոթ Վերք, ի՞նչ կարող ենք անել։ Ոչ մեր թեմի քահնաներից է լինելու, ոչ սարգավակներից, ոչ դպիրներից»,-ասաց նա։

Այս շաբաթվա ընթացքում, այդ թվում՝ ԱԱԾ-ի ազդեցությամբ, իշխանավորները փորձում էին հասնել նրան, որ Գյումրիի քահանաներից տեր Ռուբեն Գասպարյանը մատուցի պատարագը՝ կաթողիկոսի անունը զեղչելով։ Ո՛չ նրա, ո՛չ էլ թեմի այլ քահանաների հարցում Փաշինյանի թիմակիցները հաջողության չեն հասել։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ այլ թեմից է քահանա տանում Գյումրիի եկեղեցի։ Շիրակի թեմից տեր Նշանն էլ է ասում՝  նման տեղեկություններ լսել է։

Վարչապետի աշխատակազմից նույնպես հնարավոր չեղավ ճշտել, թե ով է պատարագ մատուցելու կիրակի օրը։ Մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան