Նախիջևանում ՀՀ-ի հետ սահմանին սկսվել է երկաթուղու շինարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Բոլորը

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունն ավարտել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման և արդիականացման նախագծային աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Արիֆ Աղաևը։

Նա նշել է, որ ներկայում շինարարական աշխատանքներ են սկսվել Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող հատվածում՝ Օրդուբադի շրջանի Սալամմելիք կայարանում։

«Շինարարական աշխատանքները ներառում են 188 կիլոմետրանոց երկաթուղային գիծ։ Նպատակն է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց։ Վերանորոգումից հետո երկաթուղու տարեկան թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա։ Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց պատմական համաձայնագիր՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի բացման վերաբերյալ։ Այս համաձայնագրի շրջանակում կվերականգնվի միջանցքի երկայնքով երկաթուղային ծառայությունը: Զանգեզուրի միջանցքը, որը Միջին միջանցքի կարևոր մասն է կազմում, համարվում է Եվրոպայի և Ասիայի միջև բեռնափոխադրումների հիմնական երթուղի: Այս միջանցքը նաև կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղու հիմնական ճյուղը»,- հայտարարել է Աղաևը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի