Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին

Լուրեր

19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանական ժողովուրդը, իր պետականության և մշակույթի հին պատմությամբ, վերջին երկու դարերի ընթացքում բազմիցս բախվել է զրկանքների, տեղահանության և ցեղասպանության»։ Այս մասին նա ասել է Բաքվում այսօր ընթացող «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին։

«Հայաստանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը, նրանց ունեցվածքի բռնագրավումը, ինչպես նաև նյութական և մշակութային արժեքների բռնագրավումը, ոչնչացումը և օտարումն այժմ պատմական փաստեր են, որոնք հաստատված են  փաստաթղթերով։ Պատմականորեն Հայաստանը ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նրանց սրբավայրերը և գերեզմանատները՝ իր տարածքից ադրբեջանական ժողովրդի հետքերը ջնջելու համար։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայերի կողմից ադրբեջանցիների դեմ մարդկության դեմ կատարված հանցագործությունները միջազգային իրավունքի համաձայն գնահատելու համար, և որ միջազգային հանրությունն աջակցի մեզ այս հարցում»,- նշում է Ալիևը։

Նա նաև «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքից է խոսել՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակում»:

Ըստ նրա՝ «Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է և անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար»։

Ալիևն իր ուղերձում նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ։

«Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը, և մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Հավելենք, որ վերջերս OC Media-ն հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգում և ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի