Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի ու այլ գերիների փաստաբանները Բաքվի դատարանին խնդրել են արդարացնել նրանց

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը շարունակվել է հայ գերիների  փաստաբանների ելույթներով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպան Ագշին Մամեդլին իր ելույթում նշել է, որ դատարանի պարտականությունն է ոչ միայն ստուգել մեղադրական եզրակացության մեջ նշվածը, այլև ապահովել արդարության, իրավունքի գերակայության և անմեղության կանխավարկածի սկզբունքները։ Գործող օրենսդրության, ինչպես նաև Քրեական օրենսգրքի պահանջների համաձայն՝ դատավճիռը պետք է կայացվի միայն անհերքելի և համոզիչ ապացույցների հիման վրա, նշել է փաստաբանը՝ դատարանից խնդրելով արդարացնել Դավիթ Իշխանյանին։ Նրա մյուս փաստաբան Էլչին Ամիրովը նույնպես իր պաշտպանյալի արդարացում է խնդրել։

Լևոն Բալայանի փաստաբան Վաֆա Մեհտիևան նշել է, որ 1995-ից 1998 թվականներին իր պաշտպանյալը ծառայել է որպես զինվոր Շուշիի, Ստեփանակերտի և Իվանյանի զորամասերում։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի գործողություններում քրեական հանցագործության նշաններ չկան և դատարանից խնդրել է արդարացնել իրեն։ Բալայանի մյուս փաստաբան Սագի Մամեդովը միացել է։

Դավիթ Ալլահվերդյանի փաստաբան Նիզամի Ալիևը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի համարում առաջադրված մեղադրանքներում, իր գործով ներկայացված ապացույցներն անվանել է անհիմն։ Պաշտպանը դատարանին խնդրել է արդարացնել Ալլահվերդյանին։ Նրա մյուս փաստաբան Էլմադին Մամեդովը նույնպես հայտարարել է, որ համաձայն է փաստաբանի ճառում ներկայացված մանրամասների հետ։

Էրիկ Ղազարյանի պաշտպան Նաթիգ Մուստաֆաևն ասել է, որ իր պաշտպանյալը նույնպես իրեն մեղավոր չի համարում և կամավոր հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին՝ հանձնելով զենքերը։ Նա դատարանից խնդրել է արդարացնել  Ղազարյանին։

Մելիքսեթ Փաշայանի փաստաբան Էլնազ Սամեդովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ​​մասնակցել ակտիվ ռազմական գործողություններին: Փաստաբանը նշել է, որ Փաշայանի դեմ մեղադրանքներն անհիմն են, ուստի նա պետք է արդարացվի: Նա դատարանից խնդրել է արդարացնել Փաշայանին:

Արցախի ՊԲ նախակին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբաններ Օգթայ Մադաթովը և Խայամ Ասկերովը հայտարարել են, որ իրենց պաշտպանյալն իրեն մեղավոր չի համարում և խնդրել են դատարանին՝ արդար դատավճիռ կայացնել:

Արցախի նախկին  նախագահ Բակո Սահակյանի փաստաբան Նիգար Միրբաբաևան նշել է, որ իր պաշտպանյալը ծառայել է թիկունքում որպես քաղաքացիական անձ, և որ նրա պարտականությունների մեջ են մտելմ սննդի և հագուստի բաշխումը, ինչպես նաև բժշկական պարագաների կազմակերպումը։ Փաստաբանը նշել է, որ նա չի մասնակցել «ագրեսիվ պատերազմի պլանավորմանը», չի մասնակցել քաղաքացիական անձանց դեմ գործողություններին, նրա գործունեությունը հիմնականում մարդասիրական բնույթ է կրել։ Միրբաբաևան հայտարարել է, որ Բակո Սահակյանի գործողությունները չեն գերազանցել իր օրինական լիազորությունները և չեն կազմել հանցավոր մտադրություն։

Փաստաբանը նշել է. «Այս մարդը հանցագործ չէ, այլ ողբերգական դարաշրջանի կենդանի վկա»։

Նա նշել է, որ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի 42.2.3 և 42.2.4 հոդվածների համաձայն՝ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները բավարար հիմքեր չեն տալիս Բակո Սահակյանի մեղքն ապացուցելու համար, և քանի որ նրա անմեղությունն ապացուցված է, արդարացումը կլինի միակ արդար և օրինական որոշումը։ Սահակյանի մյուս փաստաբան Գուլարա Իսմայիլովան դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Գարիկ Մարտիրոսյանի փաստաբան Ռաշադատ Ախունդովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը նույնպես չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ Փաստաբանը նշել է, որ Մարտիրոսյանի՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցության վերաբերյալ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Նա ծառայել է որպես շարքային զորամասում, ապա աշխատանքի է անցել ամսական աշխատավարձով։ Պաշտպանը դատարանից խնդրել է Մարտիրոսյանի համար արդարացի դատավճիռ։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ջավիդ Ռզազադեն իր ելույթում անհամաձայնություն է  հայտնել իր պաշտպանյալի դեմ առաջադրված մեղադրանքների հետ։ Փաստաբանը նաև խոսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի վրա հրթիռային հարձակման մասին՝ նշելով, թե համապատասխան որոշումները չեն կայացվել «մեղադրյալների կողմից, և որ քննչական նյութերն ու գործի փաստական ​​հանգամանքները հստակ ցույց են տալիս, որ հրթիռներն արձակվել են այդ երկրի տարածքից՝ Հայաստանի ղեկավարության հրամանով»։

Փաստաբանը նշել է, որ Ղարաբաղի բանակը ենթարկվել է Հայաստանի զինված ուժերին, ինչը մեղադրանքի կողմը չի հերքել, և որ հեռահար հրթիռները, իբր, տեղակայված են Հայաստանի տարածքում։

Հարությունյանի մյուս փաստաբան Անար Մամեդովը հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ մեղադրանքներն ապացուցված չեն։ Նա դատարանից խնդրել է արդարացնել Հարությունյանին՝ պնդելով, որ նրա գործողություններում հանցակազմ չկա։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի