Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը

Լուրեր

16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը, որը նպատակ ունի ձևավորել նոր զբոսաշրջային ուղղություններ, ներգրավել ներդրումներ, զարգացնել ենթակառուցվածքները և մինչև 2030 թ․ տարեկան զբոսաշրջային հոսքը հասցնել 3 միլիոնի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։ Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշների մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։

Մտքեր են փոխանակվել նաև նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման, ինչպես նաև զբոսաշրջային բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի հետևողական զարգացումը և նշել, որ պետք է նոր ազդակ հաղորդել արդեն իսկ հաջողություն արձանագրած միջոցառումներին և ծրագրերին։ Միաժամանակ, երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանմանն ու նոր ուղիների ձևավորմանը։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի Կառավարության հաստատմանը»,- ասված է հաղորդագրությունում։