ԿԸՀ-ն արտահերթ նիստում անդրադարձել է է «Անկախ դիտորդի» դիմումներին

Լուրեր

05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում քննարկել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ԿԸՀ ուղղած երկու դիմումները։ Դաշինքը ԿԸՀ-ից դիրքորոշում է ակնկալել՝ հավատարմագված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը հավատարմագրումից զրկելու իրավական կարգավորումների վերաբերյալ։

ԿԸՀ-ն իր պարզաբանման մեջ վկայակոչել է այն իրավական նորմերը, որոնք պահպանելու դեպքում հկ-ն կարող է հավատարմագրվել որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն։

ԿԸՀ-ի հաղորոդագրությունը՝ ստորև․

«Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

․միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

․ Հայաստանի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ ներկայացուցիչ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Հավատարմագրման ինստիտուտն իրավական գործընթաց է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրման վերաբերյալ դիմումները բավարարվելու դեպքում կազմակերպությունները և հիմնադրամները ընտրական գործընթացների շրջանակներում ձեռք են բերում կոնկրետ իրավասուբյեկտի կարգավիճակ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքներով, պարտականություններով, սահմանափակումներով և գործունեության երաշխիքներով:

Օրենսդիրը դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների հավատարմագրման փուլում վերջիններիս իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ նախատեսելիս հիմք է ընդունել ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքները և ընտրական գործընթացներում դիտորդության առաքելությունը և այդ համատեքստում է նախատեսել դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտների հավատարմագրումը մերժելուն կամ հավատարագրումն ուժը կորցրած ճանաչելուն ուղղված Ընտրական օրենսգրքով սահմանված կառուցակարգերը և ընթացակարգերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների պահպանումը պարտադիր է, և դրանց չպահպանելը կարող է հանգեցնել հավատարմագրվելու մասին դիմումը մերժելուն, իսկ դիտորդական առաքելությունը հավատարմագրված լինելու դեպքում՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչելուն, բացառապես կոնկրետ գործի շրջանակներում՝ ապահովելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարության հիմնական սկզբունքները՝ Ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

Այսպիսով, ԿԸՀ-ն պարզաբանել է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի  դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժելու հիմքերը սահմանված են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով»: