Դատարանը վերացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց վերացնել ԱԺ «Հայաստան» պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը:

Օհանյանի և «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստին այսօր նման միջնորդուամբ հանդես եկավ Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Դատարանը, հաշվի առնելով նախկինում նրան դրսևորած պատշաճ վարքագիծը, որոշեց վերացնել նրա խափանման միջոց բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, որպես պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, իրականացնել զինված ուժերի անմիջական ղեկավարումը, կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ՝ շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը և, չունենալով կառուցապատման իրավունք, հանձնարարել է իր ենթակա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունն Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13.120.000 դրամ աշխատավարձ։ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում:

Արաքս Մամուլյան