«Մաղարիչի» դեմ պայքարի նոր գործիք. օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կիրականացվեն՝ անկախ հանցանքի ծանրության աստիճանից

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Առաջարկվում է այսուհետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել կաշառք տալու կամ ստանալու ենթադրյալ հանցանք նախապատրաստող կամ կատարած անձանց նկատմամբ՝ անկախ հանցանքի ծանրության աստիճանից: Այս մասին նշվում է Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծում։

Գործող օրենսդրությամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։

Արդարադատության նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով նախատեսված նման սահմանափակումը գործնականում առաջացնում է դժվարություններ կոռուպցիոն հանցանքների, մասնավորապես, կաշառք տալու, ստանալու, հայտնաբերելու, կանխելու, խափանման և բացահայտման համար:

«Կոռուպցիայի դեմ պայքարի առօրյա աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում պաշտոնատար անձանց պարգև կամ ավետչեք (մաղարիչ) տալու դեպքերը դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակների սուբյեկտները փոխադարձ շահագրգռվածություն ունեն և խուսափում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, նման պայմաններում ՕՀԳ իրականացնող մարմինները զրկված են կոռուպցիոն նման դրսևորման դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմից, իսկ ներկա պահին օրենքով թույլատրելի միջոցառումները չեն լուծում այդ խնդիրները»,- նշվում է նախագծում:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։

Եվգենյա Համբարձումյան