Գաղտնի գործարքը․ ինչ է արժեցել ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին և ինչքան է այն գնահատվում հիմա

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ի՞նչ գնով է Սամվել Կարապետյանը 2015 թվականին ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։ Այս հարցի հստակ պատասխանը չկա, իսկ շրջանառվող թվերը տարբեր են։

10 տարի առաջ՝ գործարքի իրականացման ժամանակ, մամուլում գնահատականներ են եղել, որ Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ՀԷՑ-ի 25% բաժնեմասի համար վճարել է 8․25 մլն դոլար, այսինքն՝ ՀԷՑ-ի 100%-ի արժեքը կազմել է մոտ 33 մլն դոլար։ Կարապետյանն ինքն այն ժամանակ հրաժարվել էր բացահայտել գործարքի գինը՝ պատճառաբանելով, թե դա առևտրային գաղտնիք է։ Հայտարարվում էր միայն ՀԷՑ-ի պարտքերի մասին՝ շուրջ ‌220 մլն դոլար:

Քաղաքացիական պայմանագրի նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը Factor.am-ի եթերում հայտարարել է, որ Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է 42 մլն դոլարով։

Factor.amայս տարվա հուլիսի 10-ին ուղարկած գրավոր հարցմամբ փորձել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանից պարզել՝ Կարապետյանի ընտանիքն ի՞նչ գնով է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2015-ին, ներկայում այն ինչքա՞ն է գնահատվում, և ինչպե՞ս է ստացվել, որ պետական ռեգիստրի համաձայն՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու դարձել է ոչ թե 2015-ին, երբ տեղի է ունեցել գործարքը, այլ՝ 2009 թվականին , սակայն Նարեկ Կարապետյանը մեր հարցումներն անպատասխան է թողել։

Գործարքն այն ժամանակ համաձայնեցվել է ՀՀ կառավարության հետ․ Սամվել Կարապետյանն ինքն է հայտարարել, որ ՀԷՑ-ը գնելու մասին իրեն խնդրել են այն ժամանակ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նման գործարքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանում են ոլորտը համակարգող գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը, և բնական մենաշնորհ ունեցող ընկերությունների գործունեությունը կարգավորող մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Factor.am-ը դիմեց էներգետիկայի նախարարության իրավահաջորդ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ գնով է վաճառվել ՀԷՑ-ը 2015-ին, սակայն, պարզվում է, նախարարությունն այս տեղեկատվությանը չի տիրապետում։ «Ձեր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ ՏԿԵՆ-ում առկա չէ»,- պատասխանել են նախարարությունից։

ՀԾԿՀ-ից մեզ հավաստիացրեցին, որ 2015-ին ՀԷՑ-ի վաճառքի գործարքի կնքումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացվել է հանձնաժողով, սակայն այն «գաղտնապահական տեղեկատվություն» է։ Այսինքն՝ ՀԾԿՀ-ն իրավունք չունի հրապարակել  գործարքի գինը։

Առաջիկայում նախատեսվում է ՀԷՑ-ի գնահատում իրականացնել։ Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումից հետո եռամսյա ժամկետում պետք է ավարտվի ամբողջ գործընթացը՝ ՀԷՑ-ի գնահատումը, սեփականատերերի հետ բանակցությունները և վաճառքը։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը 2 ճանապարհ ունի՝ ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն և հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ` կոնցեսիոն սկզբունքով, կամ կհրավիրվի նոր ներդրող, բայց ենթակառուցվածքը կմնա պետական սեփականություն։ Թե ինչքա՞ն փոխհատուցում կհատկացվի Կարապետյաններին, կարող է որոշվել  կա՛մ բանակցությունների արդյունքում, կա՛մ էլ՝ դատական կարգով․ ՀՀ սահմանադրության հոդված 60-ի համաձայն՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:

Դեկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով նրանք վիճարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետականացնելուն միտված օրենքների դրույթների սահմանադրականությունը։ Սա վերաբերում է «Էներգետիկայի» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված փոփոխություններին, ինչի արդյունքում հնարավոր եղավ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Կարապետյանի «հայրենասիրական շահը»

ՀԷՑ-ը գնելիս Սամվել Կարապետյանը հայտարարել է, թե դա ոչ միայն բիզնես է, այլև՝ «օգնություն հայրենիքին»։

Չնայած դրան՝ ՀԷՑ-ում Կարապետյանների «իշխանության» անցած 9 տարիների ընթացքում ընկերությունը ոչ միայն չի նվազեցրել իր կուտակած պարտավորությունները, այլև՝ ավելացրել է․ ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2015 թվականին ՀԷՑ-ն ունեցել է 115․1 մլրդ դրամ ընդհանուր պարտավորություն։ 2024-ի տարեվերջի դրությամբ ընկերության ընդհանուր պարտավորությունները հասել են 200․9 մլրդ դրամի։ Այսինքն՝ ՀԷՑ-ի պարտքերը գրեթե կրկնապատկվել են։

Ընդ որում, ինչպես հայտարարել էր Կարապետյանը, ընկերությունն իրենք ստացել են շատ ծանր վիճակում, այն վնասաբեր էր։ Մինչդեռ, 2014 և 2015 թվականների օգոստոս ամիսներին ՀԾԿՀ-ն բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը, և արդեն 2015-ին ՀԷՑ-ն ապահովել է 21 մլրդ դրամ շահույթ։ Գործարքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2015-ի վերջին և չէր կարող ազդել ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա։ Հաջորդ տարիներին ՀԷՑ-ը վնասով աշխատել է միայն 2020-ի ճգնաժամային տարում, երբ քովիդի համաճարակն ու 44-օրյա պատերազմն էր։

Ուշագրավ է, որ ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեն 2016 թվականի համեմատ ավելացել է 35-40%-ով, մինչդեռ՝ ընդհանուր աշխատակազմի բյուջեն էական փոփոխության չի ենթարկվել։ Թե քանի՞ հոգուց է բաղկացած ընկերության ղեկավար կազմը, հաշվետվություններում չի նշվում։

Պետական այրերը խոստանում են այսուհետ ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն․ հետաքրքիր է՝ 2015-ի գաղտնապահությունից 10 տարի անց հանրությունը կտեղեկացվի՞ ՀԷՑ-ի գնի ու Կարապետյանների ստանալիք փոխհատուցման չափի մասին։ 

 

Գայանե Խաչատրյան