ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններում առաջընթացից

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ինչ մենք փորձում ենք անել, և կարծում եմ՝ որոշակի առաջընթաց կա, պարզելն է, թե ինչի շուրջ կարող են համաձայնության գալ ուկրաինացիները, որը նրանց կտա անվտանգության երաշխիքներ ապագայի համար, որպեսզի իրենց երկիրը երբեք այլևս չենթարկվի ներխուժման։ Մի բան, որը թույլ կտա նրանց ոչ միայն վերականգնել իրենց տնտեսությունը, այլև բարգավաճել, լինել աճող տնտեսություն»,- ասել է Ռուբիոն։

«Տեսականորեն, եթե ամեն ինչ ճիշտ արվի, Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է գերազանցել Ռուսաստանի ՀՆԱ-ն 10 տարվա ընթացքում»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Ըստ նրա՝ Ուկրաինան և Ռուսաստանը ներկայում «բառացիորեն կռվում են Դոնեցկի մարզի 30-50 կիլոմետրի համար», և ներկայում խոսքն Ուկրաինայի երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու մասին է, «որպեսզի այն չդառնա խամաճիկ պետություն, այլ իսկապես մնա անկախ և ինքնիշխան»:

Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ մի պահ, իր կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի սկզբում, Ռուսաստանը վերահսկում էր Ուկրաինայում զգալիորեն ավելի շատ տարածք, քան ներկայում, նաև նշել, որ ուկրաինացիները «հասել են հսկայական հաջողությունների իրենց քաջության և այն բանի շնորհիվ, թե որքան հուսահատորեն էին պայքարում»։ Սակայն հիմա, ըստ Ռուբիոյի, դիմակայությունը վերածվել է հյուծման պատերազմի, և «ցավոք, ռուսները ցուցադրում են շաբաթական 7000 զինվոր կորցնելու պատրաստակամություն՝ իրենց նպատակներին հասնելու համար»։

«Պուտինն ասաց մի քանի շաբաթ առաջ՝ «դա կարող է երկար ժամանակ պահանջել, բայց մենք կհասնենք մեր նպատակներին, դա կարող է ավելի թանկ լինել և ավելի երկար տևել, քան մենք ուզում ենք, բայց մենք դա կանենք»։ Եվ ես կարծում եմ, որ նրանք հենց այդպես են մտածում։ Եվ մենք փորձում ենք պարզել՝ հնարավո՞ր է պատերազմն ավարտել այնպես, որ պաշտպանվի Ուկրաինայի ապագան, և որի հետ երկու կողմերն էլ կարողանան համաձայնության գալ»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մարկո Ռուբիոյի հետ հարցազրույցը հեռարձակվել է ԱՄՆ հատուկ բանագնաց  Սթիվ Ուիթկոֆի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մոսկվայում հանդիպումից մի քանի ժամ անց։ Կրեմլի տվյալներով՝ դեռևս որևէ փոխզիջում չկա Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հիմնական հարցի շուրջ: Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը խորհրդակցություններն անվանել է «շատ օգտակար և կառուցողական», բայց ընդգծել է, որ համաձայնության հասնելը պահանջում է «շատ աշխատանք Վաշինգտոնում և Մոսկվայում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի