ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ձերբակալությունից հետո ազատ է արձակվել

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի նախկին ղեկավար, Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել ձերբակալությունից հետո, հաղորդում է AGI լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին երեկ ձերբակալվել էր խարդախության հետաքննության շրջանակում և ազատ է արձակվել կեսգիշերն անց՝ ժամը 1:00-ի սահմաններում: Ստեֆանո Սաննինոն և քոլեջի աշխատակազմի անդամներից մեկը նույնպես ազատ են արձակվել, որոնք, ինչպես Մոգերինին, հարցաքննվել են։ Եվրոպական դատախազությունը հաստատել է այս տեղեկությունը։

«Բելգիայի դաշնային քրեական ոստիկանության (FGP West-Vlaanderen) կողմից հարցաքննվելուց հետո երեք անձանց պաշտոնապես տեղեկացվել է նրանց առաջադրված մեղադրանքների մասին, որոնք ներառում են գնումների ոլորտում խարդախություն և կոռուպցիա, շահերի բախում և մասնագիտական ​​գաղտնիքի խախտում: Նրանք ազատ են արձակվել, քանի որ չկա  փախուստի վտանգ»,- հաղորդում է EPPO-ն:

Ֆեդերիկա Մոգերինին 2014-2019 թվականներին զբաղեցրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը Ժան-Կլոդ Յունկերի հանձնաժողովում: Մինչ այդ նա Իտալիայի արտաքին գործերի նախարարն էր Մատեո Ռենցիի կառավարությունում (2014 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր) և Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի անդամ (2008–2014):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկություններ են իրականացվել Բրյուսելում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր գրասենյակում և Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում՝ խարդախության հետաքննության շրջանակում: Նշվել էր, որ ձերբակալել է երեք կասկածյալ՝ այդ թվում՝ Մոգերինին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի