Ձերբակալվել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը․ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գրասենյակում խուզարկություն է անցկացվել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 2-ին խուզարկություններ են իրականացվել Բրյուսելում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր գրասենյակում և Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում՝ խարդախության հետաքննության շրջանակում: Եվրոպական դատախազության (EPPO) տվյալներով՝ հետաքննությունը վերաբերում է երիտասարդ դիվանագետների համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ուսումնական ծրագրի հետ կապված խախտումներին, գրում է The Insider-ը։

Հաղորդվում է, որ երեք կասկածյալներ են ձերբակալվել։ Նրանց տները նույնպես խուզարկվել են։ EPPO-ն նախկինում խնդրել էր չեղարկել մի քանի կասկածյալների անձեռնմխելիությունը, ինչը բավարարվել էր համապատասխան մարմնի կողմից։

Գործը վերաբերում է Եվրամիության Դիվանագիտական ​​ակադեմիայի նախագծին, որը ԵՄ անդամ պետությունների երիտասարդ դիվանագետների համար նախատեսված 9-ամսյա ուսումնական ծրագիր է: 2021/2022 թվականներին Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը (EEAS) այս ծրագրի անցկացման իրավունքը մրցույթի արդյունքում շնորհել է Եվրոպայի քոլեջին: Հետաքննության համաձայն՝ մրցույթի կանոնները խախտվել են. կան հիմքեր ենթադրելու, որ Բելգիայի Եվրոպայի քոլեջի ներկայացուցիչները տեղեկացվել են ընտրության չափանիշների մասին պաշտոնական հրապարակումից առաջ:

Հայտնաբերված խախտումները կարող են ներառել գնումների հետ կապված խարդախություն, կոռուպցիա, շահերի բախում և մասնագիտական ​​գաղտնիքի խախտումներ, ասվում է EPPO-ի հայտարարության մեջ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ձերբակալվածների թվում է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինին ձերբակալվել է ԵՄ միջոցների հետ կապված հնարավոր խարդախության հետաքննության շրջանակում, հաղորդում է Le Soir-ը։ Նշվում է, որ հարցաքննության համար ձերբակալվածների թվում է նաև Եվրոպայի քոլեջի ղեկավար և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության նախկին գլխավոր քարտուղար (2021–2025), իտալացի դիվանագետ Ստեֆանո Սաննինոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի