Ստուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են․ ՆԳՆ

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հյատնում են, որ նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։

«Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են վարչական պատասխանատվության:

Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։
Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումերը, այլապես Ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ արգելվում է
✔️ լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,
✔️ խլացուցիչներ,
✔️ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ,
✔️ բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը»,- ասված է հաղորդագրությունում։