Ավարտվել է 2022 թ-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքով քրեական վարույթի նախաքննությունը

Լուրեր

05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են , որ ավարտվել է Արարատի մարզում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նշվում է, որ վարորդը չի ընտրել մեքենան վարելու այնպիսի ռեժիմ, որով կարողանար վերսհսկել մեքենան ու  այն չկողաշրջվեր։

«Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ավտոմեքենայի վարորդը 2022 թվականի մայիսի 8-ին «Աղքիլիսա» կոչվող հատվածով ընթանալիս հաշվի չի առել ճանապարհին հարակից տեղանքի թերությունների և ոչ հարթ լինելու հանգամանքները և ընտրելով երթևեկության այնպիսի ռեժիմ, որը չի ապահովել իր վարած տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը, բարձունքը բարձրանալիս չպահպանելով իր կողմից վարվող ավտոմեքենայի նկատմամբ վերահսկողությունը, կողաշրջվել է։

Պատահարի հետևանքով վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող ուղևորը մահացել է:

Վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։