Թրամփը Մադուրոյին մեկ շաբաթ է տվել՝ Վենեսուելան լքելու համար․ ժամկետի ավարտից հետո նա փակել է երկրի երկինքը. Reuters

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ երկիրը լքելու համար, սակայն նա մերժել է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

Նոյեմբերի 21-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Մադուրոյին ասել է, որ կարող է ընտանիքի հետ մեկնել իր ընտրած ցանկացած վայր։ ԱՄՆ նախագահի տված ժամկետը լրացել է ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին, որից հետո Թրամփը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ հայտարարելով Վենեսուելայի վրա երկնքի փակման մասին։

Մադուրոն, ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփին ասել է, որ պատրաստ է լքել Վենեսուելան, բայց պայմանով, որ ինքն ու իր ընտանիքի անդամները ստանան լիարժեք իրավական ներում, ներառյալ՝ ԱՄՆ բոլոր պատժամիջոցների վերացում և Միջազգային քրեական դատարանում իր դեմ գործի կարճում։

Reuters-ի տվյալներով՝ զրույցը տևել է 15 րոպեից պակաս, որի ընթացքում Թրամփը «մերժել է Վենեսուելայի նախագահի մի շարք խնդրանքներ»։ Մասնավորապես, Մադուրոն խնդրել է վերացնել 100-ից ավելի վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնցից շատերին ԱՄՆ-ը մեղադրում է մարդու իրավունքների խախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ կոռուպցիայի մեջ։ Երկու աղբյուրների համաձայն՝ Վենեսուելայի նախագահը նաև խնդրել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գլխավորի անցումային կառավարությունը։

Հիշեցնենք՝ Թրամփը հաստատել է, որ խոսել է Մադուրոյի հետ, բայց մանրամասներ չէր հայտնել:

Երեք աղբյուրների համաձայն՝ Մադուրոյի վարչակազմը ևս մեկ հեռախոսազրույց է խնդրել ԱՄՆ նախագահի հետ:

The New York Times-ն առաջիններից էր, որ գրել էր Թրամփի և Մադուրոյի միջև զրույցի մասին։ Նրա տվյալներով՝ Մադուրոն զրույցի ընթացքում ասել է, որ պատրաստ է երկու-երեք տարվա ընթացքում հրաժարական տալ, սակայն Վաշինգտոնը մերժել է այդ ծրագիրը։ The Wall Street Journal-ն էլ ավելի ուշ հավելել է, որ Թրամփը սպառնացել է Մադուրոյին քննարկել այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառում, եթե նա կամավոր չհեռանա պաշտոնից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի