Թրամփը հաստատել է, որ վերջերս զրուցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն չի հայտնել, թե ինչ են քննարկել, գրում է The Guardian-ը։

«Ես չեմ ուզում մեկնաբանել դա։ Պատասխանն է՝ այո»,- ասել է ԱՄՆ նախագահը Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Մադուրոյի հետ զրույցի մասին հարցին։

The New York Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թրամփն այս ամսվա սկզբին խոսել է Մադուրոյի հետ և քննարկել նրա հետ հնարավոր հանդիպումը Միացյալ Նահանգներում։

«Ես չէի ասի, որ այն լավ կամ վատ է անցել։ Դա հեռախոսազրույց էր»,- ասել է Թրամփը։

Զրույցի մասին տեղեկությունը հայտնվում է այն ​​ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը Վենեսուելայի հետ կապված, միաժամանակ, քննարկելով դիվանագիտության հնարավորությունը։

Թրամփի վարչակազմը կշռադատում է Վենեսուելային վերաբերող տարբերակներ՝ պայքարելու այն բանի դեմ, ինչն ԱՄՆ նախագահը ներկայացրել է որպես Մադուրոյի մասնակցություն ամերիկացիների մահվան պատճառ դարձած անօրինական թմրանյութերի մատակարարման գործում: Վենեսուելայի նախագահը հերքել է թմրանյութերի անօրինական առևտրի հետ որևէ կապը:

Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից քննարկվող տարբերակների թվում են Մադուրոյին տապալելու փորձը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են գործողությունների նոր փուլի՝ Կարիբյան ավազանում ռազմական ուժերի զանգվածային կուտակումից և Վենեսուելայի ափերի մոտ թմրանյութ տեղափոխող կասկածելի նավերի վրա գրեթե երեք ամիս տևած հարվածներից հետո։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները դատապարտել են հարվածները՝ դրանք որակելով որպես քաղաքացիական անձանց ապօրինի, դատական ​​կարգով չպատժված սպանություններ, իսկ ԱՄՆ որոշ դաշնակիցներ մտահոգություններ են հայտնել, որ Վաշինգտոնը կարող է խախտել միջազգային իրավունքը։

Թրամփը հայտարարել է, որ կուսումնասիրի՝ արդյո՞ք ԱՄՆ զինված ուժերը երկրորդ հարվածն են հասցրել Կարիբյան ավազանում, հավելելով, որ ինքը չէր ցանկանա նման հարված։

Անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը զինվորականներին ասել էր, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կսկսի ցամաքային գործողություններ՝ վենեսուելացի թմրանյութերի ապօրինի շրջանառողների դեմ պայքարելու համար։

Մադուրոն և նրա վարչակազմի բարձրաստիճան անդամները չեն մեկնաբանել հեռախոսազանգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի