Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Գահակալին. Արագածոտնի թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարությամբ վերահաստատել է հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Անդրադառնալով վերջին ամիսներին մեր Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին և ներկա կացությանը՝ մենք վերահաստատում ենք, որ.
Խոնարհվելով Ամենակալ Տիրոջ առջև՝ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին,
Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում:
Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը,
Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝ Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ:
Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:
Դարձյալ հաստատում և ստորագրում ենք՝ հոգևոր ու խիզախ մեր գիտակցությամբ»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հանդիպմանը նախորդել է եպիսկոպոսաց հայտարարությունը, որում նշվում էր՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, իսկ կաթողիկոսը հարցն ուսումնասիրող հանձնախմբից այդ մասին իմանալով ոչինչ չի արել։

Նոյեմբերի 29-ին էլ 10 եպիսկոպոսներ են հայտարարություն տարածել ու նշել․ «Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել»: