Երեխաներին արգելե՞լ սոցցանցերից օգտվել․ թաքնված վտանգներն ու միջազգային փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
Բոլորը

Երեխան վերցնում է հեռախոսը՝ «մի փոքր խաղալու», բայց հայտնվում է անվերջ «սքրոլի» մեջ, որտեղ անհետանում է ժամանակի զգացողությունը և գործում կախվածության մեխանիզմը։ Սա ծնողներին ծանոթ իրավիճակ է։ Լենա Հակոբյանը  տարիքային սահմանափակում է դրել իր 10 տարեկան դստեր հեռախոսի հավելվածների վրա։ Ասում է՝ եթե դստեր ձեռքից հեռախոսը չվերցնի, երեխան կկորցնի ժամանակի զգացողությունը։ Պատմում է՝ ուղիղ մեկ կիսամյակ երեխան հեռախոս չի ունեցել և ուսման մեջ առաջադիմություն է գրանցել։

Ասում է՝ դստեր հեռախոսին ժամային արգելք է դրված․ երեկոյան այն անջատվում է, առավոտյան՝ զարթուցիչի հետ միանում։ Սոցցանցերի գունավոր էկրանների հետևում թաքնված վտանգներն օրեցօր խորանում են, և մինչ ծնողները փորձում են  տարբերակներ գտնել՝ երեխաներին հեռու պահելու հնարավոր աղետներից, որոշ երկրներ սկսել են նման հարցերը կարգավորել պետական քաղաքականության մակարդակով։ 

Ավստրալիայում, օրինակ, դեկտեմբերի 10-ից սոցիալական հարթակները պարտավոր կլինեն քայլեր ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքր անձինք չկարողանան օգտահաշիվներ բացել կամ օգտագործել։ Ըստ Ավստալիայի կառավարության՝ սա աշխարհում առաջին նման քաղաքականությունն է։ Արգելքը կգործի Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Snapchat-ում, YouTube-ում և այլ հարթակներում։

Առցանց միջավայրում երեխաների անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր կա՝ ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։ 

Դանիայի կառավարությունը հայտարարել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի հասանելիությունն արգելող օրենսդրական նախաձեռնության մասին։ Ծնողները կարող են թույլատրել, որ իրենց երեխաները 13 տարեկանից սկսած օգտագործեն սոցցանցեր, եթե անցնեն հատուկ գնահատման գործընթաց։ Երկրի կառավարությունը մտահոգություն է հայտնել, որ երեխաները բախվում են վնասակար թվային բովանդակության և ճնշումների։ 

Արթուր Պապյանը նկատում է՝ նման որոշումներից շատ հաճախ հենց սոցիալական հարթակներն են դժգոհում և պնդում, որ դա պետք է թողնել ծնողի վերահսկողությանը։ 

Փորձագետի կարծիքով՝ ինչ-որ պահի, հավանաբար, այդ պահանջները կտարածվեն նաև ցանկացած ինտերնետային ծառայություն մատուցողների կամ բովանդակություն տարածողների, այդ թվում՝ լրատվամիջոցների վրա։ 

Սահմանափակումներն ու  «պարետային ժամերը» նախատեսված են պաշտպանելու երեխաներին, սակայն հարց է՝ արդյո՞ք դրանք կաշխատեն, երբ ալգորիթմներն ու առցանց միջավայրը շարունակում են մնալ նույնքան գրավիչ,  վերահսկելն էլ՝ նույնքան դժվար։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան