Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել արք․Աջապահյանն ու Բագրատ արք․Գալստանյանը դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Ազատազրկված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր ևս հայտարարություն են տարածել, որով դիմել են Գարեգին Բ կաթողիկոսին՝ պահանջելով կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին։

«Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։

Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։

Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։

Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ նախօրեին ևս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն էին տարածել, որով դատապարտել էին եպիսկոպոսների հայտարարությունը և աջակցություն հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին։