Բաքվի դատարանը երկու ամսով կալանավորել է Ալի Քերիմլիին իշխանության բռնի զավթման մեջ մեղադրանքով
Քաղաքականություն
01.12.2025 | 15:55
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2 ամիս 15 օր ժամկետով կալանավորել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քերիմլին ձերբակալվել էր Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ):
Ավելի վաղ Factor TV-ն ներկայացրել էր, որ Ադրբեջանում հեղաշրջման գործով ձերբակալվել են ընդդիմության ղեկավար Ալի Քերիմլին ու այլ գործիչներ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի