«Լա՞վ կլինի՝ մարդիկ գնան Էջմիածին և պատարագը խանգարեն»․ ինչո՞ւ «քեռակին ունեցողներ» վանկարկողներին չհեռացրին եկեղեցու տարածքից

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

«Հիմա լա՞վ կլինի՝ մարդիկ գնան, օրինակ, Էջմիածին և պատարագը խանգարեն՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով երկրում տեղի ունեցող տարբեր բաների»,-այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը՝ Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դորունցին Սուրբ Սարգիս եղեկեցու բակից հեռացնելու վերաբերյալ Factor TV-ի լրագրողի հարցին։

Հիշեցնենք՝ պատարագիչ քահանան չհնչեցրեց Գարեգին Բ կաթողիկոսի անունը, ինչին էլ ի պատասխան Իշխանյանը սկսեց վանկարկել այն։ Դրանից հետո նրան և Հայկ Դորունցին ոստիկանները եկեղեցուց ուժով դուրս բերեցին։

Հարցին՝ ինչպես է ստացվել, որ միայն այս 2 քաղաքացիներին են հեռացրել եկեղեցու բակից, իսկ «քեռակին ունեցողներ» վանկարկողները շարունակել են մնալ եկեղեցու տարածքում, Եղոյանը պատասխանեց․

«Ամեն դեպքում, երբ վեճը սկսողին հանում են, վեճը դադարում է։ Այսինքն՝ այդ քաղաքացիները չեն եկել վիճելու, նրանք եկել են պատարագի մասնակցելու։ Այդտեղ տեսաք՝ քանի քաղաքացիների հետ հարցազրույց էիք անում։ Թող դուրս գան, իրենց կարծիքը ասեն։ Հիմա պատկերացնու՞մ եք՝ այս բոլոր քաղաքացիները գնան Էջմիածնի պատարագին և իրենց կարծիքը արտահայտեն։ Պատկերացնու՞մ եք դուք դա»,-նշեց նա։

Factor TV-ի հարցին ի պատասխան ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ երկու անձ հեռացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակից՝ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ․ «Ձերբակալվածներ չկան»։

Ակտիվիստներին ոստիկանական մեքենաներով հեռացրել են եկեղեցու տարածքից ու ազատ արձակել։

Տեսանյութը՝ այստեղ։

Եվգենյա Համբարձումյան