Արշակ սրբազանին քննիչը զրկել է մի շարք իրավունքներից. փաստաբան

Լուրեր

29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
Բոլորը

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնել է, որ չի ներկայանա Քննչական կոմիտե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ եզրակացությունը տրամադրվել է նույն օրը՝ առանց օբյեկտիվ քննության հնարավորության։

«ՀՀ քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով այսօր ստացա ծանուցում այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։

Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։

Այս առնչությամբ հայտարարում ենք.
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝
1) քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։
2) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
3) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և/կամ նրա փաստաբանն իրավունք ունեին ներկա լինելու փորձաքննության կատարմանը, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
4) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իրավունք ուներ պարզաբանումներ տալու փորձագետին, որի հնարավորությունից քննիչը զրկել է,
և մի շարք այլ իրավունքներ, որոնցից քննիչը ապօրինաբար զրկել է։

Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։
Նկատի ունենալով նաև, որ քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»,- ասված է փաստաբանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբի անդամներից մեկին են տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

Նախօրեին եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութին։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դիվանապետը կասկածի տակ է դրել շրջանառվող գրության վավերականությունը։