Բեռլինը հայտարարել է, որ «ժամանակն է նոր գլուխ բացել» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

Լուրեր

19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Թուրքիան կարող է նոր հնարավորություններ տեսնել Եվրամիությանը միանալու իր երկարատև ձգտման մեջ՝ ազդարարելով Բեռլինի պատրաստակամությունը՝ վերսկսել տարիներ շարունակ սառեցված անդամակցության բանակցությունները, հաղորդում է գերմանական Handelsblatt թերթը, փոխանցում է Turkish Minute- ը։

«Ժամանակն է նոր գլուխ բացել»,- Բեռլինում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում ասել է Վադեֆուլը։

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999 թվականին, իսկ անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, որի ընթացքում Թուրքիան աշխատում էր իր օրենքներն ու քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին։ Սակայն առաջընթացը կանգ է առել մի քանի պատճառներով, այդ թվում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման և Կիպրոսի չլուծված հակամարտության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Վադեֆուլը Թուրքիան բնութագրել է որպես Եվրոպայի «կենտրոնական գործընկեր» աշխարհաքաղաքական մի շարք հարցերում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի և Գազայի հակամարտության հարցում։

Ֆիդանը, իր հերթին, վերահաստատել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Թուրքիայի «ռազմավարական նպատակը»՝ հավելելով, որ Անկարան մտադիր է կատարել դաշինքի պահանջները, որոնք հայտնի են որպես Կոպենհագենի չափանիշներ։

«Անդամակցության չափանիշների գոյությունը խնդիր չէ։ Պետք է հետևել կանոններին»,- ասել է Ֆիդանը՝ միաժամանակ կոչ անելով Բրյուսելին վերաբացել անդամակցության գլուխները և կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ։

Նա նշել է, որ գործընթացը փակուղի է մտել և անհրաժեշտ է կրկին առաջ շարժվել։

Վադեֆուլն էլ ասել է, որ Գերմանիայի շահերից է բխում ամրապնդել ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը, սակայն ընդգծել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ Կոպենհագենի չափանիշները մնում են անդամակցության «անքննարկելի» և «պարտադիր» նախապայմաններ։ Գերմանացի պաշտոնյան ասել է, որ եթե Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցանկանում է շարժվել դեպի ԵՄ, ապա Գերմանիան կհամարի «հուսալի և բարեկամական գործընկեր»՝ հավելելով, որ Անկարան պետք է ցույց տա իր հանձնառությունը գործընթացին, մինչդեռ ԵՄ-ն պետք է նաև «դիմի Թուրքիային և ամրապնդի երկխոսության ուղին»։

ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Գերմանիան ազդարարել է Անկարայի հետ կապերը վերականգնելու ավելի լայն ջանքերի մասին։

Մայիսին Գերմանիայի կանցլեր կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերին իր առաջին պաշտոնական այցը կատարել էր Թուրքիա։

Ֆիդանի այցը Բեռլին նաև կարևոր դիվանագիտական ​​պահ է։ Նա վերջին անգամ Գերմանիա է այցելել այս տարվա փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, իսկ Վադեֆուլին Անկարայում ընդունել էր հոկտեմբերի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի