Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում բնակվող ռուս ակտիվիստների է ձերբակալել

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Թբիլիսիում անհետացած ռուս ակտիվիստներ Վլադիմիր Դուբովսկին և Ալինա Սավելևան ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից։ Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալված ռուսները մեղադրվում են Վրաստանի պետական ​​սահմանը անօրինական կերպով հատելու մեջ (Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մաս, որը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ), գրում է Meduza-ն։

Քննության տվյալներով՝ Դուբովսկին և Սավելևան անօրինական կերպով մուտք են գործել Վրաստան, որտեղ ապրել են երեք տարի: Նրանք բազմիցս դիմել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչություն՝ ապաստան խնդրելու համար, սակայն մերժվել են՝ «ապաստան խնդրողների համար գործող չափանիշներին չհամապատասխանելու» պատճառով, հայտարարել է նախարարությունը։

Զույգը բողոքարկել է այս որոշումը, սակայն դատարանները երկու անգամ այն ​​ուժի մեջ են թողել։

Ռուսների ձերբակալման օրդերը դատարանը տվել է նոյեմբերի 12-ին. նրանք ներկայում նախնական կալանքի տակ են։

Դուբովսկիի և Սավելևայի անհետացման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 27-ին: Ռուսների առևանգման մասին հայտարարել էր Դուբովսկիի կողմից համահիմնադրված «Պատմական հողերում ուկրաինացիների միավորում»  կազմակերպությունը:

Վլադիմիր Դուբովսկին և Ալինա Սավելևան «Зелений Клин – моя батьківщина» շարժման առաջնորդներն են։

Դուբովսկին Ալեքսեյ Նավալնիի՝ Վլադիվոստոկում գտնվող շտաբի համակարգողն է եղել, Ռուսաստանի Լիբերտարիանական կուսակցության անդամ։ Նախկին համախոհները՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Միխայիլ Սվետովը և Լեոնիդ Վոլկովը, նրան մեղադրել են ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ։

2024 թվականին Ռուսաստանի իշխանությունները Դուբովսկիին ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Ակտիվիստի համախոհները հայտնել են, որ Դուբովսկին Ռուսաստանում հետախուզվում է ահաբեկչության, իսկ Սավելևան՝ «բանակի մասին կեղծ լուրեր» տարածելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի