Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է անվճար վիրահատության

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պատշաճ բուժօգնություն ստանալու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:

Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև դատապարտյալի քույրը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում եղբոր առողջական վիճակը վատթարացել է, վերջինս պարբերաբար ունենում է սուր ցավեր, և անհրաժեշտ է իրականացնել վիրահատական միջամտություն:

Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն և քրեակատարողական ծառայություն: Դրա հետ մեկտեղ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, հանդիպել բողոքը ներկայացրած դատապարտյալին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության հետ համատեղ աշխատանքի շրջանակում իրականացվել է համապատասխան բժշկական հետազոտություն և խորհրդատվություն, որից հետո պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում դատապարտյալը վիրահատվել է բժշկական կենտրոնում: Հետվիրահատական շրջանի դիտարկման համար այնուհետև տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Արդյունքում, դատապարտյալի բարձրացրած խնդիրը ստացել է դրական լուծում: