Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մալյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՔԱՎ-ի օգտին կայացված վճիռը

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

ՀՔԱՎ գրասենյակից հայտնում են, որ 2025թ․ նոյեմբերի 26-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մալյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ ՀՔԱՎ-ի օգտին կայացված վճիռը․ այն է Ն․ Մալյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար:

«2025թ․ փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 6 տարի ձգվող դատական քննությունից հետո կայացրել էր վճիռ՝ մասնակի բավարարել Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի։ Դատարանը որոշել էր Մալյանից հօգուտ Ա. Սաքունցի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր գրառում, որով ապատեղեկատվություն էր տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հասցեին՝ արատավորելով վերջինիս անձն ու արժանապատվությունը, հանրու­թյան մոտ սխալ կարծիք ստեղծելով Ա․ Սաքունցի անձի մասին։ Մասնավորապես, Մալյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր․

  • Սորոսական Արթուր Սաքունցին բոլորը գիտեն, բայց քչերն են տեղյակ, որ հողեր հանձնելու քարոզչության համար Սորոսի գրասենյակից Սաքունցը հունվարին ստացել է 221 հազար դոլար․․․։

Մալյանը նույնիսկ հին տեսանյութի կոնտեքստից կտրված հատված էր հրապարակել և այն վերնագրել՝ «Սորոսի վաստակ Արթուր Սաքունցը առաջարկում է հանձնել ազատագրված տարածքները»։

Վերաքննիչ դատարանի այս որոշումը ցույց է տալիս, որ զրպարտությունը, կեղծ մեղադրանքներն ու մանիպուլյացիոն տեղեկատվությունը չեն կարող մնալ անհետևանք, իսկ անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը՝ իրավական և հանրային պարտադիր արժեք է։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան»,- ասված է հաղորդագրությունում։