Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրություն

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Մեղրիի նախկին քաղաքապետին և նրա տեղակալին: Քրգործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մեղրիի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ մամուլի ծառայությունից:

«Քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանվել է փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող ինֆեկցիոն մասնաշենքը, «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող՝ Մ.Օհանջանյան 92 հասցեում գտնվող չշահագործվող շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վերակառուցել որպես բնակելի շենքի և սեփականության իրավունքով տրամադրել 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեղրիի նախկին քաղաքապետը և նրա տեղակալը, ով հանդիսացել է նաև «Մեղրի» հիմնադրամի տնօրեն, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության որոշման իմպերատիվ պահանջները, Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92 և 92/1 հասցեում գտնվող անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու և բնակմակերես հատկացնելու դիմաց, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար։ Բացի այդ՝ շահառուների ցուցակում ընդգրկել են բնակարանի կարիք չունեցող և/կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց ու նրանց տրամադրել են բնակարաններ: Այսպիսով՝ նախնական քննության տվյալներով՝ բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 երիտասարդ ընտանիքներ վճարել են ընդհանուր 17,556,710 ՀՀ դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարանները ստանալու համար, իսկ նշված ծրագրի շահառու չհանդիսացող 14 ընտանիք ստացել է բնակարաններ: Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել է նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի ինքնությունը, անհատականացվել գործողությունները, և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նշված ժամանակահատվածում Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում: