ԱԳ փոխնախարարը և Վերոնիկ Պետին քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Բելգիայի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետին քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացումը, տարածաշրջանային գործընթացները և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև COP17 համաժողովի և Երևանի կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում` Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքներին: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ տեսլականը COP17-ի անցկացման առնչությամբ և նշել, որ Հայաստանը ջանք չի խնայում Համաժողովին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների մանրամասները»,- ասված է հաղորդագրությունում: