Էրդողանն ու Հռոմի պապը համաշխարհային խաղաղության հարցեր են քննարկել

Լուրեր

02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ համաշխարհային խաղաղությունն ու կայունությունն է քննարկել, գրում է Daily Sabah-ը։

«Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ Հռոմի պապի խաղաղության և դիվանագիտության կոչերը իմաստալից են։ Մենք [Վատիկանի հետ] համատեղ կաշխատենք Արևելյան Երուսաղեմի սրբազան կարգավիճակի ցանկացած խախտման դեմ»,- ասել է Էրդողանը։

Իր հերթին, Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Թուրքիան կմնա կայունության և խաղաղության աղբյուր։ Պապը նշել է, որ աշխարհն ականատես է լինում հակամարտության բարձր մակարդակի։

«Մարդկության ապագան վտանգված է»,- զգուշացրել է նա։

Լևոն XIV-ը նաև գովաբանել է թուրքական մշակույթը, երբ ընդգծել է ընտանիքի կարևորությունը։

Էրդողանը ողջունել է Հռոմի պապի «խոհեմ դիրքորոշումը» պաղեստինյան հարցի վերաբերյալ և հույս հայտնել, որ այցն օգտակար կլինի մարդկության համար լարվածության և անորոշության այս ժամանակաշրջանում։

Սա Հռոմի պապի առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո։ Էրդողանը նախագահական համալիրում պապի հետ անձնական հանդիպում է ունեցել շուրջ կես ժամ։ Հանդիպման ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինում տիրող իրավիճակին։ Ըստ թուրքական կողմի՝ հանդիպման օրակարգում է եղել նաև Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանությունը, Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը և ավելի լայն միջազգային հարցեր։

Մինչ այդ, Հռոմի պապը հարգանքի տուրք է մատուցել Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի