Խաղաղության պայմանագրում ադրբեջանական նախապայմանները մտահոգիչ են․ Մարկ Մոնտգոմերին՝ վաշինգտոնյան համաձայնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը մարտահրավեր է ԱՄՆ-ի համար։ Independence Avenue Media-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է պաշտոնաթող ամերիկացի ծովակալ, FDD-ի կիբեր և տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի ավագ տնօրեն Մարկ Մոնտգոմերին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն այս պահից սկսած ավելի ներգրավված կլինի Հարավային Կովկասում։

«Ես հաճախ եմ այցելել Հայաստան 1980-ականների սկզբին, և երկիրը զարգացման ու արտադրողականության շարժիչ ուժ էր ամբողջ Խորհրդային Միության համար։ Այն յուրահատուկ վայր է՝ եզակի աշխատուժով, այդ ժամանակվա հիանալի ակադեմիական հաստատություններով։ Այսպիսով, Հայաստանում կա հնարավորություն ու ներուժ, և գուցե նախագահը կամ նախագահի մարդիկ տեսնեն դա և օգտվեն դրանից»,- ասել է Մարկ Մոնտգոմերին։

Ամերիկացի գործիչը, սակայն, մտահոգություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության պայմանագրի որոշ դրույթների հետ կապված։

«Ես մի փոքր մտահոգված եմ, որ պայմանագիրը պարունակում է ադրբեջանական նախապայմաններ, որոնք, հավանաբար, անընդունելի են և պահանջում են սահմանադրական փոփոխություններ, որոնք կարող են տեղի չունենալ։ Եվ նախագահի հետ կապված խնդիրն այն է, թե ում է նա համարում խնդրի պատասխանատու։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն հաջորդ վեցից տասներկու ամիսների ընթացքում։ Բայց կարծում եմ՝ կա հնարավորություն Հայաստանում։ Հիշում եմ, որ 40 տարի առաջ Հայաստանում կենսունակ էր և խթանում էր տնտեսական աճը շատ ավելի մեծ միավորման կազմում։ Այսպիսով, հնարավորություն ունենալով՝ կրկին, ճիշտ ռեսուրսներով, կարծում եմ՝ Հայաստանը կարող է հաջողակ լինել։ Պարզապես չգիտեմ՝ նախագահ Թրամփը պատրա՞ստ է, արդյոք, այդ ներդրումը կատարել»,- նշել է Մոնտգոմերին։

Անդրադառնալով 2026 թվականին Հայաստանում սպասվող ընտրություններին և դրանց արդյունքների վրա ազդելու՝ Ռուսաստանի փորձի կանխատեսումների մասին հարցին, Մարկ Մոնտգոմերին ընդգծել է՝ Մոսկվան այդ հնարավորությունը երբեք բաց չի թողնում։

«Ռուսաստանը երբեք բաց չի թողել ժողովրդավարական ընտրություններին միջամտելու հնարավորությունը։ Եվ սոցիալական ցանցերի միջոցով ազդեցության գործողություններ իրականացնելու հավանականությունը, ինչպես նաև կաշառակերության ավանդական մեթոդները կիրառելը աննախադեպ է ամբողջ աշխարհում և, անկասկած, զգացվում է Արևելյան Եվրոպայում։ Եթե մտածում եք Ռումինիայի, Մոլդովայի մասին, նրանք վերջին երեք տարիների ընթացքում իրենց այդպես ներգրավելու ուժեղ փորձ ունեն։ Այո, ես նույնպես մտահոգված եմ դրանով»,- հայտարարել է Մոնտգոմերին։

Հարցազրույցը պատրաստվել է Factor TV-ի գործընկեր Independent Avenue Media-ի կողմից

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի